23 04 2024

Ախալքալաքում Ջահերով երթ է եղել

Ախալքալաքում Ջահերով երթ է եղել

Այսօր Ախալքալաքում Ջավախքի Պատանեկան Միության նախաձեռնությամբ անցկացվել է  ավանդական դարձած պահանջատիրական Ջահերով երթ։ Երթը մեկնարկել է Ախալքալաքի Բերդ-ամրոցից։ 

Երթի մասնակիցներըն իրենց ձեռքին ունեցել են «Ժխտումը ցեղասպանության շարունակությունն է», «Հիշում եմ ու պահանջում»,«Վերջ թուրքական ժխտողականությանը» և պահանջատիրական այլ բովանդակությամբ հայերեն, վրացերեն լեզուներով պաստառներ։

Երթն առաջնորդել է  Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ  Արժ․ Տեր Նարեկ քհն Տիգրանյանը։

Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնից հայտնում են, որ ջահերթը հասել է  մինչև Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ եկեղեցու բակ, որտեղ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ հնչել է Ջավախքի Պատանեկան Միության պահանջատիրական կոչը։ Ոգեկոչման խոսքով ներկայացել է  Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ  Արժ․ Տեր Նարեկ քհն Տիգրանյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ