20 04 2023

Սահմանային գոտու բնակիչը հիպոթեքի համար գնում է բանկ ու բախվում խնդրի․ Գեղամ Նազարյան



 «Զեկույցում նշեցիք, որ սահմանայնին բնակավայրերին հնարավորություն է տրվել  հիպոթեքային ծրագրից շահավետ պայմաններով օգտվել, ես ուշադրության կնտրոնում եմ պահում այդ խնդիրը, այդ առաջարկի հեղինակն եմ, ուղղակի մինչև հիմա խնդիներ կան։ Մարդիկ գնում են բանկ, բախվում են խնդրին ու հիասթափվում»,- ԱԺ-ում դիմելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Ի պատասխան՝ Սանոսյանը նշեց․ «ծրագիրը հիմնականում աշխատաքի և ասոցիալական հարցերի նախարարությունն է անում , ճիշտ գիտեք որ բանկերի հետ խնդիր կա, բայց հիմա կարող եմ ասել՝ կար, գործընկերներն ինձ հոշեցին, որ մոտ 10 օր է այդ խնդիրը կարգավորվել է , առաջիկայում ևս մեկ բանկ և վարկային կազմակերպություն կմիանա ծրագրին, Արծվաբերդ, Բերքաբեր , Դավիթ-Բեկ, Խնձորեսկ , Շիկահող , Տեղ , Քարահունջ և Արենի բնակավայրերում բնակարաններ կկառուցվեն այս ծրագրի շրջանակում»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ