Ապրիլի 14-ին գործընկերոջս՝ Գառնիկ Դանիելյանի հետ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակու գյուղում էինք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
«Ծանոթացանք այս գողտրիկ գյուղի հյուրընկալ բնակիչներին ու նրանց կենսական խնդիրներին. գյուղ տանող հիմնական ճանապարհն անանցանելի է, գյուղում մշտական ջուր և էլեկտրականություն չկա:
Լուսանկարում գյուղի միակ 1-ին դասարանցու Արմանի, 3-րդ դասարանցի Մանեի և 4-րդ դասարանցի Էմինի հետ եմ: Երեխաներն Արմանին օգնում են պատրաստվելու Այբբենարանի հանդեսին, որ մենակ չմնա»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը