Մենք պահանջում ենք, որ համաշխարհային հանրությունը, համամարդկային արժեքներ դավանող, ժողովրդավարական արժեքներ դավանող երկրների առաջնորդները դատապարտեն, հրաժարվեն և մասնակիցը չդառնան ադրբեջանական արյունալի պատմության հետագծի մաքրագործման գործում: Այս մասին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
«Մենք պահանջում ենք, որ իրապես կլիմայական արդարության հետ անքակտելի կապով կապված մարդու իրավունքների պաշտպանը լինի հիմքը, հենքը և առանցքը COP29-ի։ Պահանջում ենք, որ մեր ձայնը լսելի լինի։ Պահանջում ենք, որ մեր պահանջներն իրագործվեն։ Մեզ համար յուրաքանչյուր հայ մարդու ազատություն և իրավունք բացարձակ արժեք ունի։ Հանուն կլիմայական արդարության, հանուն համամարդկային արժեքների մենք դատապարտում ենք COP29-ի անցկացումը Ադրբեջանում»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը