17 11 2023

ՀՀ քաղաքացու կյանքն ու անվտանգությունը երբեք այսքան վտանգված չեն եղել. Ասպրամ Կրպեյան

ՀՀ քաղաքացու կյանքն ու անվտանգությունը երբեք այսքան վտանգված չեն եղել. Ասպրամ Կրպեյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում ՀՀ քաղաքացու, հայ մարդու կյանքն ու անվտանգությունը երբեք այսքան վտանգված ու անարժեք չեն եղել:

ՀՀ| ում իշխանությունն օկուպացրած հանցախմբի հետևողական քաղաքականությունը հայ մարդուն իր Հայրենիքում, քաղաքում, գյուղում, ԲՈւՀ| ում, աշխատավայրում անպաշտպան, անօգնական ու անարժանապատիվ թողնելն է:

Խորապես ցավակցում եմ այսօր ԵՊՀ|ում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհված քաղաքացու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ