Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդը թվիթերյան էջում դատապարտել է Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինվորականի նկատմամբ վերաբերմունքը։
Նա գրել է․ «Սարսափելի է տեսնել ադրբեջանցի զինվորի նկատմամբ բռնության մասին տարածված տեսանյութ։ Միջազգային մարդասիրական իրավունքով նման վերաբերմունքն անընդունելի է։ Նման միջադեպերը պետք է դատապարտվեն, եթե ցանկանում ենք կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում»։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 13-ին, Սյունիքի մարզում հայտնաբերվել է ադրբեջանցի զինծառայող, որը որոնվում էր ապրիլի 10-ից։ Նախապես հայտարարվել էր, ևս մեկի ձերբակալման մասին։ Երկու զինծառայողին էլ հայտնաբերել են քաղաքացիները։
Ապրիլի 13-ին ձերբակալված ադրբեջանցի զինվորը, ըստ իր հայտարարության, Հայաստանում մարդ է սպանել։
Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 12-ին Ազգային ժողովում հայտարարեց, թե ադրբեջանցի զինծառայողները փախել են զորամասից վատ գերաբերմունքի պատճառով, նրանցից մեկը չի ցանկանում վերադառնալ, մյուսն էլ, իր տեղեկություններով, ցանկությունէ հայտնել վերադառնալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը