13 04 2023

Բռնեցինք ադրբեջանցուն, հետո ոստիկանները եկան ու մեզ են հարցնում, թե մենք ինչու ենք բռնել. մանրամասներ

Բռնեցինք ադրբեջանցուն, հետո ոստիկանները եկան ու մեզ են հարցնում, թե մենք ինչու ենք բռնել. մանրամասներ

NEWS.am-ը գրում է.

«Հայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցուն հայտնաբերել են Սյունիքի մարզի Աճանան գյուղի 3 երիտասարդները: NEWS.am-ը կապ է հաստատել երիտասարդներից Գոռ Օհանջանյանի հետ, որը մեզ մանրամասներ է պատմել դեպքից:

«Ես ու ընկերս գյուղից դուրս էինք եկել, գնում էինք քաղաք՝ Կապան, ճանապարհին տեսանք դրան՝ թուրքական զինվորական ֆորմայով, կանգնեցինք, հարցեր տվեցինք, հասկացանք, որ թուրք է: Հետո մյուս ընկերս եկավ՝ Աշոտը, կանգնեցինք բոլորս: Բռնեցինք, հետո ոստիկանները եկան ու մեզ են հարցնում, թե մենք ինչ ենք անում այստեղ, ինչու ենք բռնել եւ այլն: Մեր ոստիկաններն էլ, փոխարենը դրան բռնեին, եկել ու մեզ են բան ասում: Թուրք ենք բռնել, եկել մեզ ասում են՝ ի՞նչ եք անում, մեզ են գցում հասկանո՞ւմ եք: Շատ վատ պահվածք ցույց տվեցին էդ ոստիկանները»,- պատմեց Գոռը:

Գոռ Օհանջանյանը նկարագրեց, թե ինչ վիճակում են հայտնաբերել ադրբեջանցուն.

«Թրջված էր, կեղտոտ վիճակում էր: Մոտը փամփուշտներ կային,  մասկաներ, խառը զինամթերք ուներ: Ձեռքին հեռախոս էլ կար, դա այն մարդու հեռախոսն էր, որին սպանված են գտել կոմբինատում»:

Նշենք, որ նախօրեին սպանված է հայտնաբերվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահնորդը։ Գործով իրավապահները, News.am-ի տեղեկություններով, հիմնական վարկածներից մեկը դիտարկում են ադրբեջանցիների կողմից սպանությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ