ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 1-ին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արմեն Եգանյանը համատեղության կարգով նշանակվել է Էկվադորի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանին, համատեղության կարգով, նշանակել Էկվադորի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»,-նշված է հրամանագրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը