«Հայաստանի խոշորագույն ոլորտներից մեկը՝ կաթնարդյունաբերությունը, լուրջ խնդրի առաջ է կանգնած, զրկված է ՌԴ արտահանման հնարավորությունից»,-Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ հետաքրքրվելով էկոնոմիկայի նախարար Քերոբյանից, թե՝ ե՞րբ է լուծվելու այդ հարցը։
Ի պատասխան, Քերոբյանն ասաց, որ ԵԱՏՄ առևտրի խոչընդոտ է։
«Այն արգելքը, որը դրել է «Ռոսսելխոզնադզորը», հակասում է ԵԱՏՄ ներսում առևտրի կանոններին, և մենք հիմա այդ հարցը քննարկում ենք մեր գործընկերների հետ, բացի այդ նաև բանակցություններ են վարվում՝ հասկանալու, թե ինչ կարգավորումների միջոցով կկարողանանք հնարավորինս արագ և չդիմելով ԵԱՏՄ ստանդարտ գործընթացներին, լուծել այս հարցը»։
Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Փաստորեն, ինչպես շատ հաճախ է լինում կառավարության գործունեության մեջ, էլի մեղավորները, որքան հասկանում եմ, ռուսներն են․․․ Ազգային ժողովի այս դահլիճում տարիներ առաջ, երբ կառավարությունն էլի գեղեցիկ թվերի մասին էր խոսում, հանգուցյալ մեր ընկեր Վահան Հովհաննիսյանը մի արտահայտություն արեց, որը մնաց քաղաքական արտահայտությունների անթոլոգիայում՝ «եթե ամեն ինչ այսքան լավ է, ապա ինչու է այսքան վատ»»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը