«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը զինվորական համազգեստի վաճառքի, քաղաքացիական անձանց կողմից այն կրելու հետ կապված դիտարկումներ անելուց հետո նշեց, որ համազգեստի վաճառքը պետք է արգելել։
«Գնում ես մեքենայի արհեստանոց, տեսնում ՝ կեղտոտ- մրոտ զինվորական համազգեստը «սպեցովկա» է օգտագործվում»։
Պատգամավորի խոսքով պատասխանատվություն պետք է նախատեսել ոչ միայն համազգեստ կրող քաղաքացիական անձանց համար, այլև՝ վաճառքի պարագայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը