11 04 2023

Արդյո՞ք քննարկել եք՝ բռնություն գործադրող ոստիկաններից ՄԻՊ թեկնածու առաջադրելու հնարավորությունը․ Մինասյանը՝ ՔՊ-ականին



ԱԺ-ն քննարկում է ՄԻՊ թեկնածուի  ընտրության հարցը․  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հիմնական զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանից հետքրքրվեց, թե՝ ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցում ի՞նչ չափանիշներով են փորձել առաջնորդվել և ինչո՞ւ է նախապատվությունը տրվել տիկին Մանասյանին։ Այնուհետև, դիմելով Արթուր Հովհաննիսյանին, Արծվիկ Մինասյանն ասաց․

«Նկատի առնելով  նաև Ձեր պահվածքը, արդյո՞ք, օրինակ, քնարկել եք՝ ոստիկանության աշխատակիցներից ՄԻՊ թեկածու առաջադրելու հնարավորությունը, հատկապես այն ոստիկաններից, որոնք բռնություններ էին գործադրում  քաղաքացիների, պատգամավորների  նկատմամբ։ Եվ նակտի առնելով, որ տկին Մանասյանը, ի վերջո, հանրային մեղադրող է  որքանո՞վ է համապատասխանում իր այս կարգաիճակը  ՄԻՊ ՝ Ձեր իսկ կողմից մատնանշած չափանիշներին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ