11 04 2023

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը չկայացավ



 

Այսօր՝ ապրիլի 11-ին, Երևանի ավագանին պետք է արտահերթ նիստում ընտրեր քաղաքապետ։ Սակայն ավագանին չէր ներկայացել նիստին։ Քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, սակայն այդպես էլ քվորում չապահովվեց։ Նիստը հայտարարվեց փակված։

Հիշեցնենք՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ