Այսօր՝ փետրվարի 7-ին, նախատեսված է Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ 8 օրակարգային հարցով։
Առաջին 5 հարցերը վերաբերում են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանի, Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի, Զարուհի Փոստանջյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելուն։
Մյուս երեք հարցերը վերաբերում են տեղական տուրքերում արտոնություններին, այդ թվում՝ շաբաթ և կիրակի օրերին կարմիր գծերի վրա անվճար կայանմանը։
Հարցերից մեկով էլ ավագանին նախկինում ընդունված որոշումներից մեկում վերջակետը կփոխարինի միջակետով։
Ավագանու նիստի օրակարգը՝ այստեղ։
Ավագանու նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ միացմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը