06 04 2023

Հայաստանը հանվել է ԱՄՆ նախաձեռնած «Defender 23» զորավարժության մասնակիցների ցանկից

Հայաստանը հանվել է ԱՄՆ նախաձեռնած «Defender 23» զորավարժության մասնակիցների ցանկից

ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում խմբագրվել է «Defender 23» զորավարժության մասին հոդվածը։ Այժմ Պենտագոնի  կայքում զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանը չկա։ 

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունից նշել էին, որ բացի ԱՄՆ-ից Defender-23-ին կմասնացկեն զորքեր Ալբանիայից, Հայաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Մեծ Բրիտանիայից։

Զորավարժությունները կմեկնարկեն ապրիլի 22-ին, դրանց մի մասը կանցկացվեն եվրոպական 10 երկրների տարածքներում։ 

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը չի արձագանքել զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ