ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Մհերին անձամբ չեմ ճանաչում։ Բայց զանգվածային ֆիզիկական բռնությունը ԱԺ-ում կիրառած և անպատիժ մնացած ՔՊ-ական ոհմակի վայնասունը դեպքի առիթով զավեշտալի է։
Իսհ ԱԺ-ում ծառայություն իրականացնող իրավապահների կրկնակի ստանդարտների պահվածքը ծառայամտության և օրենքի ընտրողական կիրառման ամենացցուն դրսևորումներից է։
Որքան հասկացա անկողմնակալ լրահոսից՝ Վարդանյանն ինքն է սադրել է միջադեպը, իսկ այն հետագայում սրել է Ալենը։
Վստահ եմ, որ թե ԱԺ-ի քաղաքական մեծամասնության բիոզանգվածը, թե նրանց սպասարկող իրավապահները փորձելու են ծածկադմփոց անել իրականությունը, դրա փոխարեն բեմադրելով այլ շոուներ և ջանք չխնայելով շեղել հայ հասարակության ուշադրությունը Սյունիքում և Արցախում տեղի ունեցող հերթական դավաճանական զարգացումներից։
Իսկ «բռնեք գողին» գոռացող իրական գողերի համապարփակ պատիժը Աստծո, օրենքների և մարդկանց կողմից դեռ առջևում է»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև։ Նշվում է, որ Վլադիմիր Վարդանյանն է սադրել միջադեպը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը