30 03 2023

Ջրամբարների ջրալցվածությունն այս տարի, նախորդ տարվա համեմատ, կլինի 10 տոկոսով պակաս․ Լևոն Ազիզյան

Ջրամբարների ջրալցվածությունն այս տարի, նախորդ տարվա համեմատ, կլինի 10 տոկոսով պակաս․ Լևոն Ազիզյան

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը, հրավիրված ասուլիսի ժամանակ,  հայտարարեց, որ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում։ Նրա խոսքով  hուլիսի 1-ին ապրիլի 1-ի համեմատ կլինի 21-26 սմ․ «Կանխատեսումների համաձայն՝ տարեվերջին Սևանա լճի մակարդակը կլինի 1900,13-1900,18 մ-ի սահմաններում, ինչը հունվարի 1-ի համեմատ ցածր կլինի 10-15 սմ–ով»։

Լևոն Ազիզյանը նշեց, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից դիտարկվող 5 խոշոր ջրամբարի ջրալցվածությունը կլինի ցածր, մասնավորապես, Ախուրյանի և Արփի լիճ ջրամբարներում ջրալցվածությունը կլինի 65-70 տոկոս, Ազատի և Մարմարիկի ջրամբարներում՝ 75-80 տոկոս, իսկ Ապարանի ջրամբարում` 45-50 տոկոս։

«Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա ջրամբարների ջրալցվածությունն այս տարի կլինի 10 տոկոսով պակաս»,- Լևոն Ազիզյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ