14 06 2021

Մենք ձեզ բերելու ենք ջուր․ Վահե Հակոբյանը՝ արմավիրցիներին



Պետք է ընդունել, որ Հայաստանի մարզերը համաչափ չեն զարգացել։ Երևանը և մի քանի մարզ մյուսներից մի փոքր առաջ են։ Արմավիր քաղաքում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

«Մենք ամբողջ ներուժով ուշադրություն ենք դարձնելու մարզերին։ Արմավիրն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր ծրագրում։ Մենք ձեզ բերելու ենք ջուր ։ Սա ամենակարևոր խնդիրն է, որ կլուծվի այս մարզում։ Մասնավորապես, գործարկվելու է Շիրակ-Արմավիր ջրատարը։ Բացի դրանից կառուցվելու է հինգ ջրամբար, ինչը հնարավորություն կտա շուրջ 50 հազար հեկտար տարածք դարձնել կայուն ոռոգվող», - մանրամասնեց Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ