Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը արտահերթ գործակարգավարական նիստում հայտարարեց իր հրաժարականի մասին։ Դիմելով քաղաքապետարանի աշխատակազմին և երևանցիներին Սարգսյանը նշեց.
«2021 թ-ի վերջին Երևանի ավագանու որոշումով ստանձնեցի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Դա տեղի ունեցավ համայնքի համար կառավարման բարդ ժամանակաշրջանում, բարդ էր նաև այդ ժամանակաշրջանում ընդհանուր քաղաքական վիճակը, կային քաղաքային խնդիրներ նույնպես․․․
Եվ հիմա, երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են, իսկ քաղաքակապետարանի և կառավարության միջև համագործակցությունը կարող եմ ասել, որ բավականին լավ է և ոչ մի խոչընդոտ չունենք, ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ աշխատել քաղաքական թիմի հետ, շարունակելու եմ աշխատել մեր պետության կայունության և զարգացման ուղղությամբ»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը