Ադրբեջանի Սաաթլիի շրջանի Օրտա Մուղան և Նաբաթկյանդ գյուղերի բնակիչները փորձել են փակել Բաքու-Ղարաբաղ մայրուղին՝ իրենց դժգոհությունը հայտնելու խմելու ջրի խնդրից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեն Ղուլյանը՝ տեղեկացնելով, որ ոստիկանները ուժ են կիրառել, 3 հոգի ծանր վիրավորվել է, կան ձերբակալվածներ։
Նշենք, որ կադրերում երևում է, թե ինչպես են քաշքշում միմյանց, որի արդյունքում որոշ քաղաքացիներ հայտնվում են գետնին՝ արյունոտ վիճակում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը