Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Դանիել Իոաննիսյանը բացահայտում է Հ1 եթերում կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից հնչեցրած ստերը... փոխքաղաքապետին կալանավորում են առողջապահության փողնախարար եղած ժամանակ կովիդյան էպոպեայի համար, որից ցնցումների մեջ է ընկնում Արսեն Թորոսյանը... ՀԵՏՔԸ անհերքելի փաստեր է բերում Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի ԴՂՅԱԿՆԵՐԻ մասին... Ավինյանին ավելի շատ իշխանական մեդիան է քլնգում, քան՝ ընդդիմադիրը... Պարեկները մի օր տնային գողություն են անում, մյուս օրը ընդդիմադիր ձերբակալում... Քաղպայմանագիր կուսակցության նախագահի տեղակալներն են ԲՀԿ-ական Վահագն Ալեքսանյանը և ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը...
Թերևս ПОПКОРН В СТУДИЮ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը