Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Սյունիքի և Վայով ձորի մարզ կատարած այցերից հետո գրառում է կատարել ու լուսանկարներ տեղադրել «Թվիթեր»-ի իր էջում:
«Սյունիք և Վայոց Ձոր ճամփորդելիս հնարավորություն ունեցա զգալու, վայելելու Հայաստանի բնության գեղեցկությունը և յուրահատուկ մշակութային ժառանգությունը, համտեսելու տարածաշրջանային որոշ համեղ ուտեստներ և հանդիպելու Հայաստանի տաղանդավոր արհեստավորների հետ։ Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին»,-գրել է դեսպանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը