Մենք մարտի 4-ից հաստատված կարմրուկի դեպքեր ունենք, որոնք բերովի են և կապված են այլ երկրից Հայաստան եկած, չպատվաստված քաղաքացիների հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
«Այսօրվա դրությամբ 46 դեպք ունենք, որից 36-ը երեխա են, իսկ 16-ը՝ մեծահասակ։ Երեխաները մինչև 8 տարեկան են, մեծահասակները՝ մինչև 64։ Դեպքեր ունենք գերազանցապես Երևանում, նաև մարզերում էլ են գրանցվել, որոնք կապված են նույն օջախի հետ։ 46 դեպքից 15-ն է հոսպիտալացված, 17-ը չհոսպիտալացված են»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը