07 03 2023

Մի պղտոր դաշտ է ստեղծվել, որ Հայաստանի շահի դեմ գնացող մարդիկ ունեն մեծ հաջողություններ․ Արմինե Օհանյան



«Մեր հանրային դաշտը շատ խայտաբղետ է ու շատ ավելի փոքր սեգմենտներից է կազմված, քան գուցե այլ երկրների հասարակությունները, որովհետև մանավանդ 2018 թվականից հետո շատ ավելի մեծացան մեր տարաձայնությունները հանրային դաշտի տարբեր սեգմենտների միջև: Դա գալիս է նրանից, որ գուցե առաջ ունեինք միասնական նպատակներ, գաղափարներ, երազանքներ, իսկ 2018 թվականից հետո այդ նպատակները, երազանքները, գաղափարներն այնքան փոշիացան, մանրացան, որ հասարակությունը խիստ պառակտվեց»,-այս մասին  «Կանայք այս դժվար պատմական փուլում» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։ 

«Իրականում խառնաշփոթը, որը ստեղծվել է, մի կողմից արհեստականորեն ստեղծեցին հենց իշխանությունները, մյուս կողմից՝ նաև ինչ-որ բնական պրոցեսների հետևանք էր սա։ Մինչև 2018 գուցե անգամ չգտնեինք մի հայ, որը Ցեղասպանության խնդիրը կամ Արցախի անկախությունը դներ կասկածի տակ: Որևէ մեկի մտքով չէր անցնի, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, որովհետև դա համընդհանուր պարսավանքի կարող էր արժանանալ: Եթե որևէ մեկի մտքով անգամ նման բան անցներ, հաստատ չէր բարձրաձայնի այդ մասին։ Բանակի հանդեպ կար համընդհանուրն սեր, հարգանք, մեծարում և այլն։ Իշխանությունները մի կողմից փորձում են հանել գաղափարական հենքը, արժեհամակարգը, մյուս կողմից՝ անվստահություն ներշնչել գրագետ խոսքի, մարդու, լրատվամիջոցների հանդեպ»,- ասաց Արմինե Օհանյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ