Այսօր լրատվամիջոց պահելն ու լրատվամիջոցում աշխատելը շատ բարդ է: Այս մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Նրա խոսքով պետք է միասնական լինել մամուլի դեմ աննախադեպ ոտնձգությունները կանխելու համար: Արմինե Օհանյանն անդրադարձավ նաև «Հրապարակ» թերթի դեմ ներկայացված հայցերին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի մամուլի հետ կապված գրառմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը