Լրագրողները Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին հարցրին, թե ինչու է ինքը մասնակցում կառավարության նիստերին, ոչ թե քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Հաշվի առնելով կառավարության հետ իմ աշխատանքի մեծ փորձը, լավ եմ պատկերացնում ինչպես են աշխատում նախարաությունները և ավելի արդյունավետ է։
Քաղաքապետը չի եղել փոխվարչապետ և ավելի քիչ է պատկերացնում ներսի պրոցեսներից»,- պատասխանեց Ավինյանը։
Նրան հիշեցրին, որ նախկինում քաղաքապետերն են մասնակցել կառավարության նիստերին, և նրանցից ոչ ոք փոխվարչապետ չի եղել։ Ավինյանը պատասխանեց, թե՝ քաղաքապետի գալը արդյունավետ չէ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը