Հունվարի 1-ից ամբողջապես նոր տոմսային համակարգի անցնելն այսօրվա թվերով շատ վտանգավոր է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ որոշակի սահմանափակումներ միջանկյալ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում, որովհետև մեկ տոկոս կամ մեկ տոկոսից ցածր թվերը մեզ բացարձակապես չեն բավարարում, եթե հունվարի 1-ից մենք անցնում ենք ամբողջությամբ նոր համակարգի: Այսօրվա թվերով նոր համակարգին ամբողջապես անցնելը շատ վտանգավոր է», - նշեց նա՝ խնդրելով հունվարի 1-ին պատրաստ լինել։
Հիշեցնենք. Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը երկու անգամ հետաձգվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը