01 03 2023

Սպասեք, հարցս դեռ չեմ ավարտել․ Կյուրեղյանը՝ ՔՊ-ական զեկուցողին



Ազգային ժողովը քննարկում  է «Ընտանիքում բռնության  կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված  անձանց  պաշտպանության և ընտանիքում  համերաշխության վերականգնման  մասին» օրենքում լրացումներ  կատարելու  մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է   ընտանիքում բռնութան ենթարկված  անձանց, այսինքն՝ զոհերի  պաշտպանության երկու հիմնական  մեխանիզմ: Առաջինը վերաբերում է անհետաձգելի միջամտության որոշմանը, որն անմիջականորեն կայացվում է ոստիկանության համապատասխան ծառայողի կողմից, երկրորդը պաշտպանության մասին որոշումներն են, որոնք ենթակա են դատական կարգով կայացման:

Առաջարկվում է այս երկու խումբ  որոշումների իրականացման տեսանկյունից օգտագործել նաև  էլեկտրոնային հսկողության միջոցներ․ այսինքն՝   բռնարարի ու զոհի մոտ պետք է  տեղադրվի էլեկտրոնային հսկողության  սարք, որն իրար մոտենալու պարագայում կամ այլ խախտումներ կատարելու պարագայում ահազանգման համապատասխան հաղորդագրություն  կուղարկի իրավասու մարմնին։ Սարքավորումների՝  շուրջ  200 շղթայի հավաքածու ձեռք բերելու  համար կպահանջվի մոտ 560 միլիոն դրամ:

Վարման կարգով իր խոսքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նախագիծը նեկայացնող ՔՊ-ական պատգամավորից հետաքրքվեց , թե ինչո՞վ է պայամանավորված հենց 200 դեպքի գործոնը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ