28 02 2023

Կոչ եմ անում օրենքը հետ կանչել․ թող գա զեկուցի էն մարդը, որն ակունքներում կանգած է․ Արթուր Խաչատրյան



Խորհրդարանը քննարկում է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու  օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Ներկայացնելով նախագիծը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ասաց, որ քրեական պատասխանատվություն է նախատեսված՝ սահմանադրական կարգ տապալելուն , ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների համար․   հրապարակային կոչերի  համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ ։

«Հայստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնելով իր կածիքն ասաց , որ այն, ինչ որ ներկայացված է անհստակ է, որ կոչ անել  քվեարկել ու առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում կփոխենք ՝ շատ ռիսկային է։

«Կոչ եմ անում օրենքը հետ կանչել․ թող գա զեկույցի էն մարդը, որն ակունքներում կանգած է»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ