28 02 2023

Կոչ կանենք դեմ քվեարկեք այս նախաձեռնությանը, չնայած հույս չունենք․ Մինասյանը՝ ՔՊ-ականներին



ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա  նիստում  երկրորդ ընթերցմամբ քննարկվեց  «Պետական գաղտնիքի մասին» և  կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:  Նախագծի վերաբերյալ  եզրափակիչ իր խոսքում «Հայաստան» խմբակցության» քարտուղար Արծվիկ Մինասյանը բացասական դիրքորոշում հայտնեց՝  նշելով   «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորները «դեմ» լինելով՝ հատուկ կարծիք կներկայացնեն նախագծի մասին։

Սույն հատուկ կարծիքն այսօր ներկայացնելով Արծվիկ Մինասյանն ասաց․

«Դատախազության մասին օրենքով  փոփոխության առաջարկ է անում կառավարությունը և դատախազների համար սահմանվում է պարտավորություն, որով դատախազը պարտավորվում  է բոլոր դատական ակտերը բողոքարկել, եթե իր կարծիքով անհիմն է կամ՝ ապօրինի։  Մեր կարծիքով սա ոչ միայն ծանրաբեռնում է  դատական՝ առանց այդ էլ ծանրաբեռնված համակարգը,  անվստահություն է լրացուցիչ սերմանում  արդարադատություն իրականացնող դատական  համակարգի նկատմամբ , այլև կաշկանդում է դատախազների գործունեութունը»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ մի շարք դիտարկումներ  անելուց հետո հատկանշելով․ « Կոչ կանենք դեմ քվեարկեք այս նախաձեռնությանը, չնայած հույս չունենք»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ