Խորհրդարանը քննարկում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սրիմոնյանից «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետարքրքվեց․ «Կառավրությունը որոշակի նոր փիլիսոփայություն է առաջարկում, այսիքն՝ ատեստավորման միջոցով աշխատավարձի աճի կամ վարձատրության աճի մեխանիզմ եք գործադրում փաստորեն։ Արդեն պատկերացում ունե՞ք, թե ի՞նչ գումարի մասին է խոսքը, կամ կանխատեսմամբ որքա՞ն է բարձրացումը, և երկրորդ՝ արդյո՞ք սա վերաբերվում է ԱԱԾ արտաքին հետախուզական այն ծառայությանը, որը պետք է ստեղծվի թե՞ միայն ԱԱԾ-ի համար է»,-հետաքրքրվեց Արծվիկ Մինասյանը։
Նյութի մանրամասները՝ տեսանյութում ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը