28 02 2023

Ի՞նչն է խանգարում պետությանը, որ հաշմանդամ զինծառայողների գումարը թողնի ամբողջ կյանքի համար․ Նազարյան



 Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։  Կարծիք հայտնելով  նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց․

«Խնդրում եմ մեզ՝ բոլորիս հաշվի առնենք քննարկելուց, որ խոսում ենք մարդկանց մասին, որոնք վիրավորվել են մեր երկիրը, մեր սահմանները պաշտպանելիս․ այս մարդկանց ընդհանուր հաշմանդամություն ունեցողների հետ մի նույնացրեք , ընդամենը խոսքը գնում է 160-ի մասին, հետք թող լինի 300-ի, իհարկե տա Աստված թող բոլորն էլ առողջանան․ ի՞նչ է խանգարում պետությանը, որ այս մարդիկ ստանում են 74 հազար , 200 հազար, 66 հազար դրամ  ամբողջ կյանքի համար այս գումարը հատկացվի և այս քննարկումներն ավարտենք․ իսկապես ամո՛թ է մեր պետության համար,  որ դրած քննարկում ենք, մի հատ էլ ասում ենք՝ դե 30 հազար թոշակ են ստանալու»,-ասաց Գեղամ Նազարյանը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ