«2022թ․-ի մայիսին մեծ քարոզչություն եղավ, որ ՀՀ-ն արբանյակ է ուղարկել տիեզերք։ Մեկ տարի է անցել, բայց հանրությունն այդպես էլ չունի տեղեկություն՝ ի՞նչ է անում արբանյակը։ Այդքան մեծ քարոզչությունից հետո ե՞րբ կարող է հանրությունը տեսնել այդ արբանյակից լուսանկարներ»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Գևորգ Մանթաշյանը պատասխանեց․ «Գնահատականներին չեմ արձագանքի։ Կարծում ենք, որ արբանյակի վերաբերյալ գործընթացները շատ հանրայնացնելու կարիք չկա՝ հայտնի պատճառներով։ Այսքանով սահմանափակվեմ։ Երբ արդյունքներ կլինեն, մենք կներկայացնենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը