Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Թուրքիա, դատարկվել ու տեղավորվել է պահեստում։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանը մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա, երկրաշարժից տուժած շրջաններին օգնություն տրամադրելու համար։
Բեռնատարները Թուրքիայի տարածք անցել են երկու երկրների միջև գտնվող Մարգարա կամրջով, որը 1993 թվականից ի վեր՝ շուրջ 30 տարի, չէր օգտագործվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը