«Համակարգը ղեկավարում է մեկ անձ՝ Նիկոլ փաշինյանը , էսօր ունենք մի խնդիր, որ երկրում պետական կառույցներն աշախատում են շատ վատ։ Էսօր ունենք խայտառակ իրավիճակ նախաքննական մարմիններում, ու շատ ավելի ծանր իրավիճակ՝ դատական համակարգում , խոսքը վերաբեվում է քրեաիրավական ոլորտին։ Նախաքննական մարմինները գերծանրաբեռնված են»,-այս մասին ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը՝ «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» թեմայով քննարկման ժամանակ։
«Որոշ անձանց թվում է, թե ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը վերաբերում է միայն պաշտոնատար անձանց, բայց հիասթափեցնեմ, որ սա վերաբերվում է բոլորին, որոնք ունեն 50 միլիոն դրամը գերազանցող գույք։ էս ուղտը չոքելու է բոլոր քաղաքացիների դռները․ հարցնելու են՝ էս գույքը քեզ ո՞րտեղից»,-ասաց Բենիկ Գալստյանը։
Մանրաամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը