10 02 2023

Այս նախագծով սպառողներին զրկում ենք հնարավորությունից․ Արթուր Խաչատրյան



Խորհրդարանը  քննարկում է  «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին  օրենքի նախագիծը, ըստ որի  ՀՀ տարածքում քաղաքացիներին տրամադրվող վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները  պետք է տրամադրեն ՀՀ դրամով։

«Այո, մենք չգիտենք, թե փոխարժեքն ու տոկոսադրույքը ի՞նչ կլինի, բայց բոլոր դեպքերում այդ ռիսկը ծածկվում է արտարժութային տոկոսային պարիտետով»,-անդրադառնալով նախագծին՝ ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այո, քաղաքացին կանխատեսում և կարգավորում չի կարող անել, բայց բանկերն ինչ-որ կանխատեսումներով գալիս են այդ տոկոսադրույքային պարիտետին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հիմնավորեց իր տեսակետը՝ ասելով թե պատահական չէ, որ արտարժույթով վարկերի տոկոսադրույքներն ավելի ցածր են, քան դրամովը:

«Արտարժույթի արժեքի տատանումների ռիսկը միշտ կա, բայց ենթադրվում է, որ բանկն այն կարողանում է կարգավորել՝ արտարժույթի ազատ փոխարկելիության միջոցով և երկրորդ՝ տոկոսադրույքային պարիտետի միջոցով:  Իմ կարծիքով՝ սրա նպատակն այն է, որ պետությունն ազատ դոլարը գնի, իսկ դոլարը կազատվի: Մենք համակարգում ունենք մեծ լիկվիդայնություն: Այդ ազատ դոլարը պետությունը գնելու է, որովհետևև այդ լիկվիդայնությունը պետք է ինչ-որ մի տեղից շուկա լցվի: Փոփոխությամբ պետությունը ցանկանում է սպասարկել արտաքին պարտքը:
Միգուց այն վատ բան չէ, քանի որ տնտեսության դոլարիզացիան իրոք ռիսկային է, բայց այս օրենքով երբ փորձում են ներկայացնել սպառողների շահերի պաշտպանությունը՝ ճիշտ չէ: Մենք, ընդհակառակը, սպառողին զրկում ենք հնարավորությունից՝ երբ համակարգն ունի գործիքներ որպեսզի այդ ռիսկերը չեզոքացնի»,-ասացԱրթուր Խարատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ