«Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 14 014-ի, վիրավոր է 63 794 մարդ», -այս մասին Գազիանթեփում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։ Երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի մերձակայքում էր: Թուրքիայում հետցնցումները շարունակվում են արդեն երեք օր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը