«Շուտով լրանալու է 5-րդ տարին, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական համախոհներն իշխանության են․ 5 տարին ՀՀ-ում բոլոր ժամանակներում կառավարած նախագահների պաշտոնավարման առնվազն կեսն է, բայց այս 5 տարիներին ՀՀ-ն ու հայ ժողոուրդը, վերջին հարյուր տարվա հաշվարկով, ամենախոշոր կորուստներն ու վնասներն են կրել։ Աղավաղված ու այլանդակված են հանրային իշխանության գրեթե բոլոր օղակները։ Առաջին հերթին քաղաքացիական հասարակությունը , ո՞ւր է քաղաքացիական հասարակությունը , դուք եկել էիք իշխանության այդ հենքի վրա , ո՞ւր են հիմա այդ քաղհասարկության նշույլները , ոչնչացված են, որովհետև դեղին մամուլի կառավարման սկզբունքով պետության կառավարումը բերում է նաև նման հասարակության ոչնչացման»,- ԱԺ ամբիոնից, դիմելով խորհրդարանական մեծամասնությանը՝ իշխող ուժին հայտաարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Եկաք իշխանության՝ խոսքի և մամուլի ազատությունը քարոզելով , ձեր իշխանության ժամանակ փակվում են լրատվամիջոցներ, հետապնդվում են լրագրողներ․․․ Առերևույթ հանցագործությունների մեջ մեղադրվող անձին կարգում եք գլխավոր դատախազ , քննչական մարմինը վերածում եք գործադր մարմնի կցորդի , գլխավոր դատախազը զեկուցում է գործադրի ղեկավարին , քաղաքական հետապնդումներ եք իրականացնում ձեր ընդդիմախոսների նկատմամբ․․․ Խոսում եք հանրային ինստիտուտների մասին,ո՞ւր է հանրային խորհուրդը, ոչնչացրել եք այն խորհուրդը, որը պետք է հենց այս համերաշխաության քարոզն առաջ տաներ»,-հայտարարեց Արծվիիկ Մինասյաը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը