Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մասնակի վերականգնվել Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը:
«Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ արգելափակվել էր Ադրբեջանի կողմից:
Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը:
«Արցախգազը» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:
ԱՀ տեղեկատվական շտաբ»,-ասվում է շտաբի ֆեյսբուքյան էջում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը