«Աբսուրդն այն է, որ Սեյրան Օհանյանի հարցն է քննարկվելու և ներկայացվելու է մի միջնորդություն, որին, փաստորեն, ինքն իրավունք չունի ծանոթանալու»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քրտուղար Արծվիկ Մինասանը։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու 3 միջնորդություններից մեկը գաղտնի ռեժիմով է խորհրդարան եկել։
Եվ քանի որ, Սեյրան Օհանյանը չունի գաղտնի ռեժիմի նյութերին ծանոթանալու թույլտվություն, չի կարող մասնակցել իրեն ուղիղ առնչվող նիստին։
Ընդհանուր գնահատելով իրողությունը Արծվիկ Մինասյանը նշեց․ «Մամուլում շատ հայտնի դեպքերից մեկն է,որտեղ փորձ է արվում մեղքը բարդել հաղթած բանակի գեներալի , Պաշտպանության նախկին նախարարի վրա․ սա ակնհայտ ոչ միայն իրավական առումով անգրագիտություն է, նաև՝ քաղաքական առումով շատ հստակ ուղղորդում»,-ասաց Մինասյանը։
Նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին ներկայացված միջնորդության վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց․ « Պրոֆեսոր Չարչյանի հարցը վերաբերվում է ՝ «Հաց բերողի» գործով , նորից սարսափելի է, իրավական առումով անգրագիտություն և հանարային , բարոյական, քաղաքական տեսակետից շատ հստակ ուղղորդում է այս գործը, որովհետև այն վկայակոչումները, որոնք դրված են այս գործի հիմքում, բացարձակ կապ չունեն, օրենքի, իրավունքի, սահմանադրությամբ նախատեսված լիազորություններրի իրականացման հետ․․․ Վերցրել են չհիմնավորված կապեր են փորձել տալ , ապօրինի հարցաքննությունների միջոցով բերել հանգել են այն եզրակացությանը, թե՝ իբր Չարչյանը խախտել է ՔՕ 338 հոդվածի երկրորդ մասով պաշտպանված շահերը՝ այն է կեղծ եզրակացություն է տվել»,-ասաց Մինասյանը։
«Թե՛ Սեյրան Օհանյանը, թե՛ Արմեն Չարչյանը այն գործերով, որոնք հայցային վաղեմության ժամկետի հիմքով կարող էին միջնորդել ու չհարուցվի քրեական վարույթ, ըստ էության, հրաժարվել են, ասել են՝ մենք մեղավոր չենք , մենք չենք կատարել արարք, որը հանցագործություն է ենթադրում»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով․ « Քանի որ գործ ունենք վարչապետին զեկուցող դատախազի հետ, որը թքած ունի սահմանադրության վրա, չի բացառվում, որ վաղը կամ մյուս օրը այլ պատգամավորների մասով նույնպես միջնորդություններ ներկայացվեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը