01 02 2023

Պապիկյանը թույլ չի տվել, որ ընդդիմադիր պատգամավորները հետևեն զորակոչի ընթացքին



ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմել է ՊՆ, սակայն նրան չեն թույլատրել որպես պատգամավոր այցելել կենտրոնական հավաքակայան։ Այս մասին նա հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով նիստի ժամանակ։

«Հունվարի 18–ին դիմել ենք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի Պաշտպանության հանձնաժողովի անդամներ Աննա Գրիգորյանի, Արգիշտի Գևորգյանի հետ ձմեռային զորակոչի ընթացքում այցելենք կենտրոնական հավաքակայան` ծանոթանալու իրավիճակին, շփվելու սպայակազմի հետ ծանոթանալու խնդիրների հետ և հարկ եղած դեպքում առաջարկներով հանդես գալ, ինչն օրենսդրությամբ ամրագրված է նրանց ֆունկցիաների մեջ։

Երեկ ստացել եմ պատասխան, որ ձմեռային զորակոչի ընթացքին հետևելու նպատակով ներկա փուլում պաշտպանության նախարարը մեր ներկայությունը նպատակահարմար չի համարում»,–ասաց նա` հավելելով․ « Սա արդեն ՊՆ–ի կողմից «երկրորդ նպատակահարմար չհամարված դեպքն է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ