Բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը Բռնցքամարտի Հայաստանի առաջնության մեկնարկից առաջ բարձրացել է ռինգ ու բողոքի ակցիա է իրականացրել։
«Ես իմ ակցիան ռինգում եմ անում, որովհետև ես իմ կենսագրությունը կերտել եմ ռինգում։ Իմ տղան 2–րդ տեղն է զբաղեցրել, բայց նրան ո՛չ հավաքների են կանչում, ո՛չ մրցումների։ Նիկոլին չեմ ընդունում որպես իմ երկրի գերագույն գլխավոր հրամանատար, դրա համար որոշել են այսպիսի պայքար տանել իմ որդու նկատմամբ»,- ասել է նա։
Նշենք, որ հունվարի 31-ին, Դինամո մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին հայտավորված է 13-ական քաշային կարգերի 95 մարզիկ և 14 մարզուհի:
Ամբողջական տեսանյութը՝ շուտով
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը