Զինվորական կացարանի հրդեհից տուժած բոլոր զինծառայողները տհիվանդասենյակում են։ Մինչ այս, հրդեհից տուժած երեք զինծառայողներից երկուսն էին հիվանդասենյակում, այժմ տեղափոխվել է նաև սպան։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։ 3 զինծառայող, այդ թվում՝ վաշտի հրամանատար սպան, ծանր այրվածքներով տեղափոխվել էին Այրվածքաբանության կենտրոն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը