ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ մանուկյանը հիվանասենյակից կոչով դիմել է ժողովրդին․ «Այն, ինչ կատարվում է Արցախում, կենաց-մահու պայքար է, և ես կոչ եմ անում, հորդորում եմ բոլորիդ հենց հիմա միանալ ձեր հայրենակիցներին, քանի որ Երևանի փողոցներում է որոշվում Արցախի, Սյունիքի, Գեղարքունիքի և մեր պետականության ճակատագիրը: Միացեք, քանի որ վաղը ուշ է լինելու, իսկ ես 2 օրից կլինեմ շարքերում»։
Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանին վնասվածքներ է ստացել Երևանում բողոքի ակցիայի ժամանակ, երբ ոստիկանները բախվեցին ժողովրդին։
Պատգամավորի կոչը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը