23 01 2023

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ այժմ Սևանա լճի մակարդակը 14 սմ-ով ցածր է

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ այժմ Սևանա լճի մակարդակը 14 սմ-ով ցածր է

Սևանա լճի մակարդակը հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.26մ (22.01.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով:

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Արփա-Սևան ջրատարով հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունվարի 22-ը ներառյալ՝ 1.892մլն. մ³:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ