20 01 2023

«Թանկանոց» վերելակը․ Armlur.am



Armlur.am-ը գրում է․ Հայաստանի վարչապետի աշխատակազմը նոր վերելակ է գնելու: Այդ մասին պաշտոնական փաստաթուղթը հայտնվել է ArmLur.am-ի ձեռքի տակ, որտեղից պարզ դարձավ, որ վարչապետի աշխատակազմը պայմանագիր կնքել է «ՌաֆԷլԳրիգ» ընկերության հետ, հունվարի 18-ին: Նշենք, որ վերելակի գնման հրավերին մասնակցել է 3 ընկերություն, ցածր գին առաջարկել է «ՌաֆԷլԳրիգ» ընկերությունը՝ 12 մլն դրամ: Բայց վարչապետի աշխատակազմի համար նախատեսված վերելակը պետության վրա արժեցել է 14 մլն 400 հազար դրամ կամ 35 հազար 550 դոլար, գումարվել է 20 տոկոս ԱԱՀ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Երեւանի բազմաբնակարան շենքերում հենց այս ընկերությունն է վերելակներ տեղադրում: Այսինքն պետական գնումների առյուծի բաժինը կնքվում է հենց այս ընկերության հետ: Իսկ թե երկու օր առաջ ձեռքբերված վերելակը կոնկրետ ում է սպասարկելու, կնքված պայմանագրում նշված չէ:

Նշենք, որ դեռեւս նախորդ տարվա ընթացքում ՀՀ վարչապետի, փոխվարչապետի ու աշխատակազմի ղեկավարի ընդունարաններ տանող վերելակներն են նորով փոխարինվել. Ըստ հիմնավորման՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ընդունարան տանող վերելակն իբր ֆիզիկապես մաշված վիճակում է եղել, այն հաճախակի խափանվել է: Նախորդ տարի վերելակ ձեռք բերելու նպատակով պետական միջոցներից ծախսվել է 21 մլն 516 հազար դրամ։

Հ. Գ.  Վարչապետի աշխատակազմը 35 հազար դոլարով վերելակ է գնում,  իսկ զուգահեռ իրականությունում բանակում առկա անմխիթար վիճակն է, որին երեկ զոհ գնաց 15 երիտասարդ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ