19 01 2023

Ժամը 15։00-ի դրությամբ Սուրեն Պապիկյանը չի գնացել ողբերգական հրդեհի դեպքի վայր. News.am

Ժամը 15։00-ի դրությամբ Սուրեն Պապիկյանը չի գնացել ողբերգական հրդեհի դեպքի վայր. News.am

News.am-ը գրում է․

Ժամը 15։00-ի դրությամբ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի գնացել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված N զորամաս, որտեղ այսօր տեղի է ունեցել 15 պարտադիր ժամկետային զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհը։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՊՆ-ից։

«Դեպքից հետո ՊՆ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ բարձրաստիճան սպաներ են գնացել դեպքի վայր եւ այժմ էլ այնտեղ են։ Պաշտպանության նախարարը դեռ դեպքի վայր չի գնացել»,- հայտնեցին ՊՆ-ից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ