19 01 2023

Երասխում վիրավորված պայմանագրային զինծառայողն այս պահին վիրահատվում է Արարատի ԲԿ-ում, նա Սուրենավանից է

Երասխում վիրավորված պայմանագրային զինծառայողն այս պահին վիրահատվում է Արարատի ԲԿ-ում, նա Սուրենավանից է

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ այսօր առավոտյան Երասխի մարտական դիրքում  վիրավորում ստացած զինծառայողը Սուրենավան գյուղից է, պայմանագրային զինծառայող 31-ամյա Ենոք Շահվերդյանը վրավորում է ստացել  դիպուկահարի կրակոցից՝ ոտքի շրջանում։

Նրա վիճակը բավարար է, համենայն դեպս՝ մեզ ասացին, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում , այս պահին նրան վիրահատում են Արարատ քաղաքի ԲԿ-ում։

Ի դեպ, տեղի բնակիչները Yerevan.Today-ին հայտնեցին, որ  երկու շաբաթ է, ինչ Երասխի սահմանային երկայքով կրակոցներ չեն եղել, բնակիչների խոսքով՝ վերջին կրակոցների ձայները հնչել են հունվարի 7-ին, ավանդաբար՝ խոշոր տրմաչափի ականանետից արձակած կրակոցների ձայներ։  

Հիշեցնենք՝ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ