17 06 2021

Բազմաթիվ ոստիկաններ, դիպուկահարներ, պաստառներ ու քիչ թվով մարդիկ՝ Փաշինյանի հանրահավաքին



 

Հանրապետության հրապարակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը։ Ուշագրավ է, որ չնայած այն բանին, որ ամբողջ օրը Երևան մտնող բոլոր մայրուղիները խիստ ծանրաբեռնված էին այս հանրահավաքին շտապող ավտոբուսներով, չնայած նրան, որ բազմաթիվ հիմնարկների աշխատողների ստիպել էին մասնակցել հանրահավաքին, վարչական մեծ ռեսուրս էր գործի դրվել, այնուամենայնիվ, մասնակիցների թիվը շատ փոքր է։

Տեսանյութում երևում է, թե ինչպես հանրահավաքի մեկնարկից հետո քիչ թվով մարդիկ են Հանրապետության հրապարակում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ