16 01 2023

Պատգամավորին ասում են՝ պետք է ստուգվես՝ շիզոֆրենիկ ես, թե ոչ՝ պետական գաղտնիքին ծանոթանալու համար, բայց այդ անձինք ստուգվե՞լ են. Մինասյան



  «Պետական գաղտնիքի վերաբերյալ  իրավական կարգավորումներն իսկապես չափազանց կարևոր են, հատկապես այն իրավիճակում, որ մեր երկիրն է հայտնվել և հաճախ ենք նաև լսում, որ հարուցված են այս կամ այն քրեկանա գործերը՝ առերևույթ պետական դավաճանության մասին։ Ի վերջո, այս ամենի մեծ մասը պետական գաղտնիքի հետ կապված իրավահարաբերությունների խախտումն է եղել  ու սա ևս մեկ անգամ ցույց է տալիս և վկայում է այն մասին, որ այս իրավակարգավորումները չափազանց կարևոր են․ բայց արդյո՞ք այս օրենսդրական անխագիծն ունի բավարար հստակություն  և բավարար անվտանգային տեսակետից ուղղվածություն, որ ապահովի այդ ամենը, իմ խորին համզմամբ՝ ոչ, այս նախագիծը  չի բավարարում սահմանադրական այն պահանջին, որ ցանկացած իրավունքի սահմանափակում պետք է հիմնավորված լինի,  նկրագրված և օրենքով էլ  երաշխավորված պետական անվտանգության տեսակետից ։

Նման անորոշության պայմանում անհնար է պատկերացնել, թե որոնք են այն տեղեկատվության ծավալը , տեղեկույթունների ուղղվածությունը,  որ մինչև խորքը կարող են գնահատվել պետական գաղտնիք․ որևէ չափորոշիչ ներկայացված չէ ։ Ստացվում է որ ցանկացած մեկը ԱԱԾ-ին կարող է առաջարկել , որ  իր շրջապատի տեղեկատվությոնը համարիպետական գաղտնիք ։ Առաջնային մանդատով օժտված անձը ընտրում  է երկրի ղոկավար, այս անձանց օրենքի ուժով տրվում է պետական գաղտնիքի իրավունք, պատգամավորին ասում են՝ պետք է գաս թույլտվության ռեժիմով անցնես , մի հատ էլ ՝ պետք է ստուգվի շիզոֆրենիկ եք, թե՝ ոչ ։ Շատ պատգամավորների մասով ես վերապահումներ ունեմ․  պաշտոնապես դիմել եմ ԱԱԾ-ին  ստացել եմ պատասխան,  ոչ մեկի՝ պետական գաղտնիքի թույլտվությունը դադարեցված չի եղել , բայց ստանում ենք մերժում անընդհատ ԱԱԾ-ի կողմից՝ այս կամ այն տեղեկատվությունը ստանալու համար»։,-ԱԺ-ում ունեցած միր ելույթում ասաց Արծվիկ Մինասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ