16 01 2023

Ryanair-ից Ի՞նչ նորություն ունեք․ Խաչատրյանը հետաքրքրվեց՝ դեպի Եվրոպա էժան թռիչքների մասին



 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածների  նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանից փորձեց պարզել հետևյալը․ «Հայաստանի   ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում գրանցված օդանավերի մուտքը դեպի Եվրոպական միություն արգելվել է։ Անցյալ տարի այդ արգելքը դարձյալ երկարաձգվել է։ Ի՞նչ է արվում այդ արգելքի պատճառները վերացնելու համար, ե՞րբ վերջապես ՀՀ գրանցված ընկերությունները կկարողանան թռնել դեպի Եվրոպական միություն»։

Ի պատասխան, Սիմոնյանն ասաց, որ  օրինակ, հայաստանյան ընկերություններից Flyone Armenian չվերթներ է իրակացնում  դեպի եվրոպական երկրներ։  «Երկրորդ, անցած տարի EASA-ի գործընկերները գտնվում էին Հայաստանում և   առաջընթաց էին գրանցել նախկինում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ։ Մենք ԵՄ հետ կնքել ենք ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիր, որը դեկտեմբերին վավերացվել է։ Դրանով նախատեսված են բազմաթիվ եվրոպական  դիրեկտիվաներով նախատեսված ստանդարտների և նորմերի իմպլեմենտացիա Հայաստանի օրենսդրության մեջ, որը պետք է իրականացվի մոտ 2 տարվա ընթացքում։ Կարծում եմ՝  այդ ստանդարտներին համապատասխանեցումը  և զուգահեռ դուրս բերումն ավիացիոն  իշխանությունների սև ցուցակից, այդ ժամկետում տեղի կունենա»,- ասաց փոխնախարարը։
Արձագանքելով հիմնական զեկուցողին Արթուր Խաչատրյանն ասաց․ «Պարոն Սիմոնյան,  հավանաբար տեղյա չեք  Flyone Armenian-ի մոլդովական գրանցման մասին. մոլդովական գրանցումն է  պատճառը, որ դեպի Եվրոպական միություն թռնում են։ Խոսում եմ Հայաստանում գրանցված ընկերությունների Եվրոպա թռիչքների մասին»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Երկրորդ հարցադրմամբ  պատգամավորը հետաքրքրվեց հետևյալով․ «ՀՀ իշխանությունները ժամանակին  մեծ շուքով նշեցին Ryanair-ի թռիչները, հետո  այդ թռիչքները դադարեցվեցին քովիդի պատճառով, քովիդ, ոնց որ, տարուց ավել  չկա․ Ryanair-ից ինչ-որ նորություն ունե՞նք»,-հետաքրքրվեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ